Լրահոս
Քաղաքական
21:45
08.06.22
174

Թուրքիայից Հայաստան ժամանած Լավրովին մեսիջ ունի Դիմադրության շարժումը

 

Լավրովը Հայաստանում է՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքին: Նա Թուրքիայից է այսօր Երևան եկել: Անկարայում թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել են հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը:

Լավրովը Երևանում կհանդիպի Արարատ Միրզոյանի, հանրապետության նախագահի ու վարչապետի հետ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման են պատրաստվում նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման անդամները: