Լրահոս
Քաղաքական
18:20
07.10.22
100

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է Լոնդոն

Img default alt hy

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լոնդոն կատարած այցի շրջանակներում հոկտեմբերի 6-ին հանդիպել է բրիտանացի գործընկեր Բեն Ուոլեսի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Հուլուսի Աքարը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք է ժամանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հրավերով։

Նախարարները բանակցություններ են վարել անհատական ձևաչափով, որից հետո տեղի է ունեցել  ընդլայնված կազմով հանդիպումը։

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի, ինչպես նաև անվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։