Լրահոս
Քաղաքական
12:05
16.02.23
84

Թուրքիայի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ արագացնենք սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը. Միրզոյան

Img default alt hy

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Թուրքիա կատարած իր այցին։

«Կարծում եմ՝ սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր»,- ասել է նա։

ԱԳ նախարարի խոսքով՝ թուրքական կողմի հետ ձեռք Է բերվել պայմանավորվածություն, որ արագացնեն սահմանների բացման նպատակով երկխոսության գործընթացը։

Հայաստանն ու Թուրքիան համատեղ աշխատանքներ կիրականացնեն Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ ու մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատեն ավարտին հասցնել 3-րդ երկրների քաղաքացիների, նաև՝  Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը։