Լրահոս
Հասարակական
22:20
06.02.23
172

Թուրքիայի երկրաշարժը չի ազդի Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա, բայց ցնցումներ զգացվել են Երևանում

 

Թեև թուրքական Քահրամանմարաշում ուժգին հետցնցումը զգացվել է նաև Երևանում 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ, հայ սեյսմոլոգները «Հայլուր»-ի թղթակից Արփի Սուքիասյանի հետ զրույցում ասել են՝ մեր երկրում ավերածությունների վտանգ չկա, սեյսմիկ իրավիճակը կայուն է: Ի դեպ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մոտ մեկ մագնիտուդով գերազանցում է 88-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությանը: