Լրահոս
Տարածաշրջան
14:20
28.02.23
92

Թուրքիան նորից ցնցվել է. Էրդողանը փորձում է արդարանալ

Էրդողանը ներողություն է խնդրել թուրքերից Ադյամանում փրկարարական գործողությունները ուշ սկսելու համար: Ադյամանում ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը արդարացել է, թե վատ եղանակի պատճառով երկրաշարժի առաջին օրերին փրկարարները արդյունավետ չեն աշխատել:

Էրդողանը հայտարարել է, որ մարտին 4 հարկանի 30 հազար բնակարան են կառուցելու: Սեյսմիկ անկայուն շրջաններում արգելվելու է բազմահարկ շենքերի կառուցումը: Այսօր նորից ցնցվել է Թուրքիայի երկրակեղևը՝ 4,1 մագնիտուդ ուգնությամբ, էպիկենտրոնը Մալաթիա նահանգում է եղել: