Լրահոս
Տարածաշրջան
13:07
03.05.23
204

Թուրքիան մեկնաբանել է, թե ինչու է փակել օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, թե ինչի համար է Թուրքիան փակել իր օդային տարածքը Հայաստանից իրականացվող թռիչքների համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  Չավուշօղլուն Թուրքիայի այդ քայլը բացատրել է Երևանում «Նեմեսիս» հուշաղբյուր- կոթողի բացմամբ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը սադրանք է որակել այդ քայլը և նշել, որ դրան ի պատասխան փակել են օդային տարածքը Հայաստանից թռիչքների համար։ Նա հավելել է, որ բացառություն են արել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել։

Չավուշօղլուն սպառնացել է, որ  «նման գործողությունների շարունակման դեպքում նոր քայլեր կձեռնարկվեն»։