Լրահոս
Տնտեսական
22:35
18.02.23
134

Թուրքական էժան լոլիկների գրոհ է սպասվում. սահմանը բացելուց հետո Հայաստանի տնտեսությունը չի շնչի

Հայաստան-Արցախ ճանապարհի ադրբեջանական շրջափակումը վերացնել չկարողացող Հայաստանի իշխանությունը պատրաստվում է երկրորդ դուռը բացել Թուրքիայի առջև: Մարգարայի կամուրջով այս շաբաթ հումանիտար երկրորդ բեռը ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիա ուղարկելուց բացի, Անկարա գնաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Թուրք գործընկերոջ հետ պայմանավորվեց վերանորոգել երկու երկրներն իրար կապող Անիի ավերված կամուրջը:

Երկրաշարժային այս դիվանագիտությամբ՝ Երևանն ու Անկարան փորձում են արագացնել հայ-թուրքական սահմանի բացումը՝ անգամ չզգուշացնելով հայաստանցիներին, թե ի՞նչ տեսակ ռիսկեր կարող են առաջանալ մեր պետության համար: