Լրահոս
Տարածաշրջան
15:30
19.02.23
105

Թուրքական ավիաուղիները երկրաշարժի գոտուց տարհանել է մոտ 266 հազար մարդու

Img default alt hy

Թուրքական ավիաուղիները Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի գոտիներից տարհանել է մոտ 266 հազար մարդու, հայտնում է ընկերությունը։

«Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի գոտիներից տարհանվել է 265.754 մարդ: Տարածաշրջան է ուղարկվել 143.740 փրկարար և մարդասիրական անձնակազմ, տեղափոխվել է 10.753 տոննա մարդասիրական բեռ»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։ 

Թուրքական ավիաուղիները մինչև մարտի 1-ը երկարաձգում է անվճար տարհանման թռիչքները։