Լրահոս
Տարածաշրջան
22:00
20.02.23
512

Թուրք-սիրիական սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել սիրիա-թուրքական սահմանին, հայտնել են եվրոպացի սեյսմոլոգները։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով ժամը 17.04-ին Թուրքիայի Անթաքիայից ինը կիլոմետր և սիրիական Լաթաքիայից 75 կմ հեռավորության վրա: Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։

Իր հերթին, թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժը տուժել է Թուրքիայի Հաթայ նահանգում։

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ CNN Turk-ի թղթակիցը հայտնում է ավերածությունների մասին։

«Երկիրը դողաց ոտքերի տակ, շատ ուժեղ ցնցումներ են եղել, ավերածություններ կան»,- հայտնում է հեռուստաալիքը։

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 35 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։
Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան. այնտեղ զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը, գրեթե 2,5 հազարը վիրավորվել է։