Լրահոս
Միջազգային
23:35
28.02.23
148

«Թունավոր» ռազմաճակատ. ուկրաինական ԱԹՍ-ները Կրասնոդարին են փորձել հարվածել

Սանկտ Պետերբուրգի օդային տարածքը այսօր ավելի քան 2 ժամով փակվել է: Թեև դաշնության պաշտպանության նախարարությունը պնդում է, որ պատճառը ՀՕՊ վարժանքներն են, մի շարք Տելեգրամ ալիքներ գրում են, որ Պետերբուրգի օդային տարածքը փակվել էր արտաքինից մեծ ԱԹՍ-ի նմանվող՝ անհայտ թռչող սարքի հայտնվելու պատճառով: Այս միջադեպից առաջ էլ լուրեր կային, որ անցած գիշեր ԱԹՍ-ի հարվածներ են եղել Բելգորոդի, Բրյանսկի և Կրասնոդարի մարզերում։