Լրահոս
Քաղաքական
18:07
06.02.23
133

Թող համարեն, մենք կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը․ Սեյրան Օհանյան

Img default alt hy

Պատգամավորական մանդատը իմ կյանքի բարձրագույն տիտղոսը կամ գերնպատակը չի եղել և այն վայր դնելը ամենահեշտը կլիներ ինձ համար, մանավանդ որ վախենալու պատճառ չունեմ: Սակայն մեզ մանդատ տվել է ժողովուրդը, և սպիտակ թելով  կարած այդ գործերի շինծու, պատվիրված լինելը մենք կապացուցենք հենց ժողովրդի հետ ուղիղ խոսելով, և ոչ թե իշխանության առաջ։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Ուզում են մեզ պատգամավորական անձեռմխելիությունից զրկե՞լ, թող քվեարկեն ու զրկեն։ Մենք քննությունից չենք խուսափում։

Թող համարեն, ես և պրոֆեսոր Չարչյանը կողմ ենք քվեարկում քրեական հետապնդում սկսելու որոշմանը՝ ամբողջությամբ կեղծ որակելով միջնորդագրերում ներկայացված հիմնավորումները։

Այդ ամենը չի կարող մեզ համար ավելի ծանր լինել, քան տեսնել Հայկական հաղթանակած բանակը այս վիրավոր, կոտրված վիճակում, ազատագրված Արցախը՝ նորից շրջափակված, թշնամու օղակի մեջ, և ադրբեջանական զինված ստորաբաժանումների դրոշները՝ Հայաստանի սահմաններից ներս»: