Լրահոս
Միջազգային
20:50
28.11.24
218

Թիկունքից են խփում. իսրայելական կրակահերթերը չեն լռում Լիբանանում

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հազարավոր լիբանանցիներ Բեյրութից փորձում են հասնել Լիբանանի հարավում գտնվող իրենց բնակավայրեր: Երկրի գլխավոր ճանապարհներին մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող խցանումներ են: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ իսրայելցիները դեռ վերահսկում են ճանապարհները: