Լրահոս
Քաղաքական
16:56
30.09.24
153

Տիգրան Խաչատրյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

Img default alt hy

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։

Այս համատեքստում Նուբար Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծման մասին՝ պատրաստակամություն հայտնելով դրա շրջանակներում համագործակցել Կառավարության հետ Հայաստանի զարգացման կարիքներին ուղղված նոր ծրագրեր իրականացնելու գործում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ և նոր ուղղությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։