Լրահոս
Քաղաքական
10:02
30.09.24
189

Տիգրան Ավինյանը կմեկնի Հռոմ

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները: