Լրահոս
Աշխարհ
11:25
08.06.22
268

Տղամարդը մերկ ձեռքերով պաշտպանվել է իր վրա հարձակված կոկորդիլոսից

Img default alt hy

Մալայզիայի Կուչինգ քաղաքի բնակիչը կարողացել է ինքնուրույն փրկվել կոկորդիլոսից, հայտնում է TRP-ն։

54-ամյա Բորի Ջալիի վրա երիտասարդ կոկորդիլոսը հարձակվել է այն ժամանակ, երբ Ջալին վերանորոգում էր գետի ափին գտնվող իր տան ճակատամասը։

Իրեն փրկելու համար մալայզիացին սկսել է հարվածել նրա գլխին։ Մի քանի հարվածից հետո սողունը սեղմել է ծնոտներն ու անհետացել։

Միջադեպը տեղի է ունեցել Ջալիի կնոջ աչքի առաջ, ապա դեպքի վայր է վազել նրանց 25-ամյա դուստրը։

Դստեր խոսքով՝ նա մոր ձայն է լսել, լսել է՝ մայրը ինչպես է բղավում։ 

Հարձակման հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նրան բուժօգնություն են ցուցաբերել մոտակա կլինիկայում: