Լրահոս
Տարածաշրջան
23:22
01.03.23
157

Թեժ մարտեր՝ Բախմուտում. Կիևը պատրաստվում է հակագրոհի, Պուտինը հրամայում է ուժեղացնել պաշտպանությունը

Զելենսկիի գրասենյակը հերքում է, թե Կիևը անօդաչուներ է ուղարկել Ռուսաստանի տարածքի ուղղությամբ: Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը թվիթերում է գրել՝ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է մղում իր բոլոր տարածքները դեօկուպացնելու համար: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, որ ուկրաինական կողմը երեկ գիշերը անօդաչուներով փորձել է գրոհել Ռուսաստանի Կրասնոդարի և Ադիգեյայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ռուսական կողմը ճնշել է գրոհը: Երկու անօդաչուներն էլ կորցրել են կառավարումն ու շեղվել թռիչքի նախանշված ուղուց։