Լրահոս
Քաղաքական
12:10
18.02.23
92

Թերություններ՝ ՔՊ-ական պատգամավորի նախագծում․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի կողմից ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծերի փաթեթը քննադատության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծության վարչության կողմից:

Նախ՝ նշենք, որ այս նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը: Ընդհանուր առմամբ, փորձաքննության արդյունքում վրիպակներ են արձանագրվել, որոնք խոսում են պատգամավորի ներկայացրած աշխատանքի փնթի լինելու մասին: Օրինակ՝ եղել են էջեր, որոնք համարակալված են, եղել են էջեր, որոնք համարակալված չեն եղել, և առաջարկվում է նախագծում մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսևորել միասնական մոտեցում: Միևնույն ժամանակ, նախագծի 1-ին գլխի համարը տեքստից առանձնացված չէ որևէ կետադրական նշանով, նախագծի մյուս գլուխների համարները գլուխների տեքստից բաժանված են միջակետերով:

Այստեղ ևս առաջարկվել է ապահովել Նախագծի գլուխների համարակալման միասնական մոտեցում: Փորձաքննության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձևակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետևանքները:

Ելնելով այս դիտարկումներից՝ նաև անհրաժեշտ են համարում կատարել խմբագրական փոփոխություններ: Այլ խնդիրներ ևս արձանագրվել են, ընդհանուր առմամբ՝ 19 էջ: Եկել են այն եզրահանգման, որ նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

Հիշեցնենք նաև, որ Մերի Գալստյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: