Լրահոս
Իրավական
22:15
18.02.23
113

Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Img default alt hy

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բացահայտվել է Տելեգրամով ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը: Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում ոստիկանները հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 22 և 23 տարեկան երկու երիտասարդի՝ երկուսն էլ Մասիսի բնակիչ: Ձերբակալման պահին նրանք գցել են փաթեթներ և փորձել են փախչել:

Դեպքի վայրի զննությամբ իրավապահները հայտնաբերել են 42 փաթեթ՝ ընդհանուր 120 գրամից ավելի քաշով: Փաթեթներում, ըստ ձերբակալվածների, մարիխուանա էր: Երիտասարդները հայտնեցին, որ դրանք ձեռք են բերել Տելեգրամ ալիքի միջոցով:

Խուզարկվեց նաև 23-ամյա մասիսցու «Նիսանը»։ Հայտնաբերվեցին 6 փաթեթ մարիխուանա ու բժշկական կաթուցիչ:

Երիտասարդները ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն: