Լրահոս
Տարածաշրջան
12:14
29.11.24
179

Թբիլիսիում ցույցերի ժամանակ 43 մարդ է ձերբակալվել

Img default alt hy

Ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիում բողոքի ակցիաների 43 մասնակից։ Այսօր նման հայտարարություն է տարածել Վրաստանի ՆԳ նախարարությունը։

Իրավապահ մարմնից նաև հայտնել են, որ ցույցը ցրելու գործողությունների ժամանակ վնասվածքներ են ստացել Վրաստանի ՆԳՆ 32 աշխատակից։

Տուժած ուժայիններից 13-ին անհրաժեշտ է եղել վիրահատական ​​միջամտություն։