Լրահոս
Իրավական
21:30
03.05.23
190

Տավուշի պարեկների ծառայության արդյունքները՝ Նոյեմբերյանում

Img default alt hy

Տավուշի պարեկները Նոյեմբերյան քաղաքում ծառայություն իրականացնելիս իրավախախտում կատարելու համար ապրիլի 26-ին, ժամը 11-ի սահմաններում, կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որն ակնհայտ բեռնված էր: Ըստ վարորդի` մեքենայում կար տրանսպորտային միջոցի շարժիչի համար նախատեսված մոտ 700 լիտր յուղ, նաև` կապերով հողաթափեր ու ներքնազգեստ: Բեռի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստաթուղթ չուներ նաև մոտ երկու ժամ անց կանգնեցված «Օպելի» վարորդը, որի մեքենան բարձված էր մոտ մեկ տոննա շարժիչի յուղով:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: Հարկեր վճարելուց խուսափելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: