Լրահոս
Քաղաքական
22:21
11.12.24
256

Տաք-տաք դուրս է եկել ՔՊ-ից, սառը-սառը՝ փոշմանել. հոգեզավակի հետ չաթը չփրկեց հեռացված Ասլանյանին

 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում քաղաքական նոր դրամաներ են հասունանում: Մի քանի ժամով ՔՊ-ից նեղացած Հակոբ Ասլանյանը որոշել է չլքել խմբակցությունը, իսկ այդ մտադրության մասին իր հայտարարությունն անվանել է «սխալ ու էմոցիոնալ»: Ավելի ճիշտ այդպես է գրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը տեքստում, որ ուղարկել է Հակոբ Ասլանյանին՝ իր էջում հրապարակելու համար, բայց Ասլանյանը փոխարենը իրենց նամակագրության սքրինն է տեղադրել: 

«Հայլուր»-ին հաջողվել է հեռախոսով պարզաբանումներ ստանալ Ասլանյանից: Նա նշել է, որ Մխիթար Հայրապետյանն իր հոգեզավակն է ու ինքը տեքստն ուղարկել է Մխիթարին այն խմբագրելու համար, բայց հրապարակված սքրինում երևում է միայն Հայրապետյանից ուղարկված տեսքտը: