Լրահոս
Ժամանց
00:20
02.05.23
186

Super Mario Bros ֆիլմը համաշխարհային կինովարձույթում ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել

Img default alt hy

Անցյալ ամսվա սկզբին համաշխարհային կինովարձույթում է հայտնվել ամերիկյան համակարգչային անիմացիոն ֆանտաստիկ կատակերգական ֆիլմը՝ Super Mario Bros.-ը, որը ստեղծվել է Illumination ստուդիայի և Nintendo-ի հետ համատեղ։

Ապրիլի 5-ից այս ֆիլմը ԱՄՆ-ի կինովարձույթում անփոփոխ առաջատար է, իսկ հասույթը կազմել է ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Ավելի ճիշտ՝ մեկ միլիարդ 22 միլիոն դոլար ամբողջ աշխարհում, որից 490 միլիոնը՝ ԱՄՆ-ում և Կանադայում, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է deadline.com-ը։

Հավելենք, որ գլխավոր հերոս Մարիոյին հնչյունավորել է Գալակտիկայի պահապանների և Jurassic World ֆրանշիզների աստղ Քրիս Պրատը: