Լրահոս
Քաղաքական
18:18
06.02.23
198

Սրանք մեր բանակի վրա պարտվածի խարան կպցրին ու պղծեցին մեր Եռատոնը․ Սեյրան Օհանյան

Եռաբլուրը մեր զավակների սառը շիրմաքարերով ծածկած իշխանությունն իրավունք չունի բանակի անուն տալ։  Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Այո՛, բանակում միշտ էլ եղել են թերություններ, մենք էլ ենք ասել այդ մասին, բայց հիմա մեզ մեղադրողներն ովքե՞ր են։

Սրանց ղեկավարած բանակն առանձնացավ 1991-ից հետո բոլոր նախագահների և պաշտպանության նախարարների ղեկավարած բանակներից: Սրանք մեր բանակի վրա պարտվածի խարան կպցրին:  

Սրանք մեզանից գողացան բոլոր տոները, մեր հաղթանակները, սրանք պղծեցին մեր Եռատոնը։ Սրանք Ադրբեջանին հաղթանակի օր պարգևեցին, իսկ մեզ թողեցին միայն սգո օրեր»։