Լրահոս
Հասարակական
17:00
26.11.24
148

Սպասվում են տեղումներ․ բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով

Img default alt hy

Երևան քաղաքում՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում, 27-28-ին՝ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։