Լրահոս
Հասարակական
17:00
02.05.23
154

Սպասվում է անձրև և ամպրոպ

Img default alt hy

Երևանում այսօր կեսօրից հետո, մայիսի 3-ին, 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մայիսի 4-ին, 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր կեսօրից հետո, մայիսի 3-ին, 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Մայիսի 3-ին և 4-ի գիշերը լեռնային շրջաններում՝ տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 4-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։