Լրահոս
Հասարակական
23:05
06.10.22
153

«Սպանված, մորթած՝ տան մեջ». Նուբարաշենում կնոջ դաժան սպանությունից հետո ամուսինը նռնակ է պայթեցրել

Նուբարաշենի դաժան սպանության հետքերով է գնացել «Հայլուր»-ը:

Դանակի մի քանի հարվածով 41-ամյա կնոջը սպանած 37-ամյա տղամարդուն ձերբակալել են, բայց ոստիկանությունը հայտնում է, որ բերման ենթարկվելիս նա պայթեցրել է իր մոտ եղած նռնակը:

Ոչ ոք չի տուժել: Սպանված 41-ամյա կնոջ հարևանները լսել են, թե սպանության պատճառը խանդն է: