Լրահոս
Սփյուռք
20:15
29.04.23
139

Սուդանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են Եգիպտոս

Img default alt hy

Սուդանում գտնվող ՀՀ յոթը քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և վաղը կժամանեն Հայաստան։ Այս մասին հայտնում է Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը (UNHCR) հայտարարել է, որ տասնյակ հազարավոր փախստականներ Հարավային Սուդանից, Եթովպիայից և Էրիթրեայից, որոնք տարիներ շարունակ ապրել են Խարտումում և շրջակայքում, ստիպված են եղել լքել ճամբարները՝ խուսափելու Սուդանի զինված ուժերի միջև մարտերից։

Բազմաթիվ փախստականներ և ներքին տեղահանվածներ ապաստան են գտել երկրի արևելքում և հարավում գտնվող փախստականների ճամբարներում, ինչը նոր հումանիտար խնդիրներ է ստեղծել Սուդանի այս շրջաններում։

ՄԱԿ ՓԳՀ-ն նշել է, որ Դարֆուրում վերջին բռնությունների հետևանքով փախստականների և ներքին տեղահանվածների շատ ճամբարներ այրվել են, իսկ քաղաքացիական անձանց տները և մարդասիրական օգնության պահեստները գնդակոծվել և վնասվել են: