Լրահոս
Քաղաքական
17:00
30.11.24
282

Սիրիայում ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա․ Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Սիրիայում ահաբեկիչների իրականացրած հարձակումը Պաղեստինի և Լիբանանի դեմ իրակացված գործողությունների շղթայի մաս է, որտեղ հիմնական դերակատարների ակտիվությունը, դերաբաշխումն ու մասնակցության ձևերը փոխվում են, սակայն ընդհանուր նպատակները վաղուց ուրվագծված են: Հաջորդ թիրախը կարող է դառնալ Իրաքը:

Մերձավոր Արևելքը տարբեր փուլերում միջազգային դերակատարների բախման թատերաբեմ է, իսկ այս դեպքում կոնկրետ շահագրգռվածություն են դրսևորում ռեգիոնալ պետությունները, առաջին հերթին` Թուրքիան:

Սիրիայի, Լիբանանի դեպքում Հայաստանի շահագրգռվածությունը ոչ միայն ռեգիոնալ անվտանգության համատեքստում է, այլ նաև այդ երկրներում հայկական համայնքների գոյության և ակտիվության:

Տեղի ունեցողն աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցության պայքարից բացի, Իրանի դեմ իրականացվող արշավ է և, որպես հետևանք, կարող է բերել նրան, որ մի փուլում ուղիղ առճակատում լինի Իրանի հետ:

Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի վրա, իսկ մեր դեպքում այն առավել ծանր բնույթ կարող է կրել ՀՀ իշխանության անհավասարակշիռ արտաքին քաղաքականության և կառավարման համակարգի անարդյունավետության պայմաններում»: