Լրահոս
Հայաստան
22:35
10.02.22
130

Շղթայական ավտովթար Սյունիքում. բեռնատարի կցորդիչը կախվել է դեպի ձորը

Img default alt hy

Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին` երթևեկությունը դարձելով միակողմանի: Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ-ից։

Այսօր` ժամը 12:36-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ՃՏՊ–ի մասին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է մոտ 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը։ Մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է։ Տուժածներ չկան:

Փրկարարները ոստիկանության և ՃՇՇ-ի աշխատակիցների հետ «Volvo» մակնիշի բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, արգելափակումից դուրս բերել 68 ավտոմեքենա և 15 քաղաքացու տեղափոխել Գորայքի ժամանակավոր հենակետ։ Երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։