Լրահոս
Հասարակական
23:30
18.02.23
234

Շղթայական ավտովթար՝ Իսակովի պողոտայում. բախվել են 3 Mercedes-ները ու Opel-ը

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են 3 Mercedes-ներ ու Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamsyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վթարի պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի, խցանումն էլ անցնում էր մոտ 2 կմ-ը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: