Լրահոս
Հասարակական
21:30
01.03.23
131

Շղթաներ՝ կանանց ծեծող ամուսինների ձեռքերին. ընտանեկան բռնության մեղավոր են հռչակում «ադաթները»

Հայաստանում 2022 թվականին 7 կին է մահացել ընտանեկան բռնության պատճառով: Կառավարությունը որոշել է պայքարել բռնարարների դեմ ու բյուջեից 560 միլիոն դրամ է պատրաստվում տալ` 200  ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար: 

Դրանք կամրացնեն բռնարարի ու զոհի ձեռքերին ու ոտքերին, որպեսզի ոստիկանությունը կարողանա հեռավար հսկել ու բռնության դեպքի մասին ազդանշան ստանալուց հետո շուտ հասնել դեպքի վայր: