Լրահոս
Հասարակական
11:00
08.06.22
121

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենան հայտնվել է Սևանա լճին հարակից ճահճուտում

Img default alt hy

Հունիսի 7-ին՝ ժամը 21։09-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Վ. Շ., ծնված 1999 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճին հարակից ճահճի մեջ. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: