Լրահոս
Քաղաքական
12:18
18.11.24
273

Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Img default alt hy

Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է վարչական շրջանի ղեկավար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց  Կամսար Բաբինյանին, որը 2.5 տարի եղել է Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար։

«Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, որի առիթով նաև պարոն Բաբինյանին եմ շնորհավորում»-ասաց Ավինյանը։