Լրահոս
Քաղաքական
18:40
15.02.23
144

Սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման մասով կասկածներ կա՞ն

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գլխավոր դատախազությունն այս օրերին ստուգումներ է անում Սյունիքի և Վայոց ձորի բանակային կորպուսներում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ-ում շունչը պահած սպասում են ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքներին և կանխատեսում, որ նշված երկու մարզերի կորպուսների գործունեության մասով քրեական գործեր են հարուցվելու: Իսկ ինչո՞ւ են ընտրվել հենց այդ մարզերը:

Հունվարի 26-ին Դատախազությունը պաշտոնապես հայտնեց, որ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին կարգադրել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող այն քաղաքացիական շենք-շինություններում և կացարաններում, որտեղ 2020 թվականին և 2022 թվականին տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով տեղակայվել են զինվորական անձնակազմերը: Եվ, ահա, ստուգումներին զուգահեռ, ՊՆ-ն սկսեց ազատումների շքերթ։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ազատումներն ու  որին այս փուլում, երկրի անվտանգությունից ելնելով, չենք անդրադառնում»: