Լրահոս
Աշխարհ
20:45
02.05.23
125

Սեուլում «սոված» ուսանողը թանգարանում կերել է 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործը» (լուսանկարներ)

Img default alt hy

Սեուլի ազգային համալսարանի ուսանողն այցելել է ժամանակակից արվեստի «Լիում» թանգարան, որտեղ կերել է ցուցանմուշներից մեկը: Նո Հյուն Սու անունով երիտասարդը կերել է իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց արտ-ինստայացիան, որը կպչուն ժապավենով պատին կպցված սովորական բանան է: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։

Ուսանողն իր արարքը բացատրել է նրանով, որ պարզապես սոված է եղել և որոշել է ուտել միրգը: Ուսանողի խոսքով՝ եթե պատին ամրացված բանանը կարելի է անվանել արվեստի գործ, ապա նրա արարքը ևս կարելի է նույն կերպ մեկնաբանել:

Օգտատերերը ոչ միանշանակ են մեկնաբանել երիտասարդի արարքը, սակայն ինքը՝ Մաուրիցիո Կատելանը, հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին։

«Խնդիր չկա»,- ասել է նա։

Թանգարանի աշխատակիցները նշել են, որ որևէ քայլ չեն ձեռնարկի ուսանողի նկատմամբ:Որոշ ժամանակ անց կերած բանանը պարզապես փոխարինվել է թարմով։

Ի դեպ, պատին ամրացված բանանը սովորաբար փոխում են երկու-երեք օրը մեկ, որպեսզի այն չփչանա։

Ռեզոնանսային արտ-ինստալյացիան դարձել է ժամանակակից արվեստի ամենահայտնի առարկաներից մեկն աշխարհում։ 2019 թվականի դեկտեմբերին Art Basel Miami Beach-ում պատին ամրացված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով:

MIAMI BEACH, FL - DECEMBER 06:  People post in front of Maurizio Cattelan's "Comedian" presented by Perrotin Gallery and on view at Art Basel Miami 2019 at Miami Beach Convention Center on December 6, 2019 in Miami Beach, Florida. Two of the three editions of the piece, which feature a banana duct-taped to a wall, have reportedly sold for $120,000.  (Photo by Cindy Ord/Getty Images)The aftermath of the incident."Comedian" by Italian artist Maurizio Cattelan,  is on display in Leeum Museum of Art until July 16 in Seoul, South Koreashwan.han / Instagram (входит в корпорацию Meta, признана экстремистской и запрещена в России)