Լրահոս
Հասարակական
23:52
17.02.23
169

Սահմռկեցուցիչ մանրամասներ՝ հոգեբուժարանում տեղի ունեցածից. վարդենիսցիները պատմում են

 

Վարդենիսի հոգեբուժարանի 5-րդ աշխատակիցն է ձերբակալվել՝ հիվանդներին անմարդկային տանջանքների ենթարկելու կասկածանքով: Ոստիկանները երեկ հոգեբուժարանում երկու հիվանդի են գտել, որոնցից մեկը մետաղյա շղթայով կապված է եղել ջեռուցման մարտկոցին, մյուսը՝ անկողնուն: Քրեական գործ է հարուցվել: Ձերբակալվածների մեջ է նաև Վարդենիսի հոգեբուժարանի տնօրենը: