Լրահոս
Միջազգային
16:08
01.10.24
109

Ռուսները գնդակոծել են Խերսոնի շուկան. Ուկրաինայի ՊՆ ղեկավարը պաշտոնից ազատել է իր 3 տեղակալներին

Խերսոնի շուկան ռուսների կողմից գնդակոծելու մասին է հայտնում Կիևը: 7 մարդ մահացել է, 3-ը վիրավոր են: «Հարվածի տակ են ընկել առևտրի կենտրոնները, որտեղ խերսոնցիները առավոտյան գնում կամ վաճառում էին մթերքներ»,- հայտնել է մարզային ռազմական վարչության ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ 

Ուկրաինայի կառավարությունում նոր պաշտոնանկությունների մասին է հայտնի դարձել: Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը պաշտոնից ազատել է իր ինը տեղակալներից երեքին: Ումերովի խոսքից հասկանում ենք, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները ներքին էթիկայի խախտում են կատարել՝ հայտնվել են այլ անձանց ազդեցության տակ: