Լրահոս
Միջազգային
14:06
21.03.23
80

Ռուսաստանը կանխել է ամերիկյան կործանիչների՝ սահմանը խախտելու փորձը

Մոսկվան հայտնում է, որ ռուսական Су-35-ը կանխել է ամերիկյան ռմբակոծիչների՝ սահմանը խախտելու փորձը: Ըստ Ռուսաստանի պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի՝ երկուշաբթի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի B-52H տեսակի երկու ռմբակոծիչ փորձել է անցնել պետական սահմանը Բալթիկ ծովով: Արևմտյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության ուժերի ռադիոլոկացիոն օբյեկտներն են հայտնաբերել օդային թիրախները: