Լրահոս
Միջազգային
17:49
17.07.26
35

Արյունալի ճգնաժամ՝ Մերձավոր Արևելքում. Իրան-ԱՄՆ մահացու հարվածները շարունակվում են

Միացյալ Նահանգները կեսգիշերին թիրախավորել է Իրանի՝ Շիրազ-Բանդար Աբբաս երթուղու Քահուրեստան և Խամիր-Բանդար Աբբաս երթուղու Գարիվե կամուրջները։ Բանդար Աբբաս-Խամիր-Լար ճանապարհն ամբողջությամբ փակ է։ Կամրջին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով 7 մարդ է զոհվել, 9-ը՝ վիրավորվել: Ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, բացի Պարսից ծոցի բազաներից, հարվածել է նաև Սիրիայի Ալ Թանֆ շրջանում ամերիկյան հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին: