Լրահոս
Միջազգային
16:50
06.10.22
108

Ռուսաստանը «գովազդով չի զբաղվում». Զախարովան՝ Երևան-Բաքու բրյուսելյան բանակցությունների մասին

Արևմտյան հովանու տակ՝ առանց Ռուսաստանի մասնակցության Հայաստան-Ադրբեջան բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դատարկ գովազդ է անվանել այսօր:

«Նրանք, ովքեր կարծում են, թե Ռուսաստանն անգործություն է դրսևորում և կասկածի տակ են դնում Մոսկվայի դերը, իմ կարծիքով ցանկությունը իրականության տեղ են փորձում անցկացնել»,- ասել է Զախարովան: