Լրահոս
Տարածաշրջան
14:15
01.10.24
137

Ռուսաստանն ու Իրանը նոր աշխարհակարգի պայմաններն են ձևավորում

«Ռուասաստանի ու Իրանի հարաբերություններից են կախված նոր աշխարհակարգի ձևավորման պայմանները»,- Թեհրանից Երևան ժամանալուն պես հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Դաշնության բարձրաստիճան պաշտոնյան օդակայանում հարցազրույց է տվել, խոսել Միշուստինի՝ Իրան այցի մասին և դա անվանել պատմական իրադարձություն: Ըստ Օվերչուկի՝ Ռուսաստանի վարչապետը Իրանի նախագահի ու փոխնախագահի հետ հանդիպումներում առաջին հերթին երկկողմ օրակարգի հարցեր է քննարկել: