Լրահոս
Տարածաշրջան
20:00
09.05.23
117

«Ռուսաստանի կործանումն են ուզում». Պուտինը` ԱՊՀ առաջնորդներին՝ «միասին կռվել ենք, միասին հաղթել»

«Ռուսաստանի դեմ կրկին պատերազմ է սկսվել, սակայն մեր երկիրը կապահովի իր անվտանգությունը»,- «Հաղթանակի» 78-ամյակի տոնական շքերթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: 

Կարմիր հրապարակ առաջինը մտել է  ՏԷ -34 լեգենդար տանկը, հետևից՝ BTB-ներ, Իսկանդերներ, մոտ 125 միավոր զինտեխնիկա: 440 օր պատերազմում արնաքամ լինող բանակի շքերթը, իհարկե, նախկին փայլը չի ունեցել: Սովորաբար մոտ 2 ժամ տևող շքերթն այս տարի ավարտվել է սկսվելուց 45 րոպե հետո: