Լրահոս
Միջազգային
23:03
27.11.24
228

Ռուսաստան-Ուկրաինա դրոնային մարտերը թեժանում են. ռուսները ռեկորդ են սահմանում՝ ըստ արևմտյան աղբյուրի

Ռուս-ուկրաինական ճակատում հրադադարի նախանշաններ չկան: Ռուսաստանի արտգործնախարն էլ է «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել, որ դեռ շատ հեռու են Ուկրաինայում ճգնաժամի դիվանագիտական կարգավորումից: Ուկրաինան գիշերը Ռուսաստանի 6 շրջանների ուղղությամբ դրոնային հարձակում է իրականացրել, ըստ Դաշնության պաշտպանության նախարարության՝ 22 անօդաչու թռչող սարք է որսացել ռուսական հակաօդային պաշտպանությունը: Ուկրաինական կողմը հայտնում է, որ ոչնչացրել է թշնամու 89 անօդաչու թռչող սարքերից 36-ը ուկրաինական 8 շրջաններում: