Լրահոս
Միջազգային
16:54
14.02.23
97

Ռուսական ռազմական ինքնաթիռները մտել են ՆԱՏՕ-ի օդային տարածք. Լեհաստանի ՊՆ

Ռուսական ռազմական ինքնաթիռները Կալինինգրադի մարզից մոտեցել են Լեհաստանի սահմանին գտնվող ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուն: Լեհաստանի պաշտպանության նախարարությունն է հայտարարել: Նշվում է, որ Լեհաստանի օդային սահմանը հատել են ռուսական Իլ-20 և երկու Սու-27 ռազմական ինքնաթիռները։ Նիդերլանդական F-35-ներն են հեռացրել դրանք ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտուց: