Լրահոս
Տարածաշրջան
14:52
01.03.23
99

Ռուսական քաղաքում ընկած ուկրաինական ԱԹՍ-ի վրա 1 կիլոգրամ պայթուցիկ են գտել

Ռուսաստանի Կոլոմնա քաղաքի մոտ ընկած ուկրաինական անօդաչու թռչող սարքի վրա 1 կիլոգրամանոց պայթուցիկ են հայտնաբերել: Այս մասին հայտնում են ռուսական աղբյուրները: Ուկրաինական ԱԹՍ-ն կործանվել էր երեկ Կոլոմնա քաղաքի «Գազպրոմ» գազալցակայանի տարածքից 100 մետր հեռու: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել, որ ուկրաինական կողմը երեկ գիշեր անօդաչուներով փորձել է գրոհել Ռուսաստանի Կրասնոդարի և Ադիգեյայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ռուսական կողմը ճնշել է գրոհը: Երկու անօդաչուներն էլ կորցրել են կառավարումն ու շեղվել թռիչքի նախանշված ուղուց։