Լրահոս
Տարածաշրջան
14:52
17.02.23
131

Ռուս 101 ռազմագերի վերադարձել է հայրենիք. ռուսները շրջափակել են ուկրաինական քաղաքը

 

Բանակցությունների արդյունքում 101 ռուս ռազմագերի վերադարձել է հայրենիք: Այս մասին հայտնել է Դաշնության պաշտպանական գերատեսչությունը: Թե ինչ ֆորմատի բանակցություններ են եղել, ռուսական կողմը չի մեկնաբանել: Մոսկվան հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարված է: Հատկապես թեժ է պայքարը Արտեմովսկում՝ Բախմուտում: Ռուսները վստահեցնում են, որ գրեթե շրջափակել են քաղաքը: