Լրահոս
Սպորտ
16:00
30.04.23
102

Ռոնալդուն փոխեց ամեն ինչ. մեր խաղերը սկսել են ավելի շատ դիտել ամբողջ աշխարհում. Ալ-Թաավունի ֆուտբոլիստ

Img default alt hy

«Ալ Թաավունի» կիսապաշտպանըԱլեխանդրո Ռոմերո Գամարան պատմել է, թե ինչպես է Կրիշտիանու Ռոնալդուն ազդում Սաուդյան Արաբիայի առաջնության վրա։

«Կրիշտիանուն փոխել է ամեն ինչ՝ և՛ երկրպագուների աջակցության, և՛ մրցակցության առումով: Նրա շնորհիվ լիգան սկսել է ավելի շատ դիտվել ամբողջ աշխարհում։ Նա պատմության մեջ լավագույններից մեկն է, նրա դեմ խաղալը անհավանական բան է:

Խաղից հետո ես մի փոքր խոսեցի նրա հետ և ինձ թվաց, որ նա հաճույք է ստանում Սաուդյան Արաբիայում, բայց նաև գիտի, որ մեր առաջնությունը շատ դժվար է»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ասել է ֆուտբոլիստը: