Լրահոս
Քաղաքական
21:30
29.09.24
296

ՌԴ վարչապետը վաղը կմեկնի Իրան

Img default alt hy

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 30–ին պաշտոնական այցով կմեկնի Իրան Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Ինչպես տեղեկացրել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, Միշուստինը բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ:

«2024 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն և բանակցություններ կվարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ: