Լրահոս
Քաղաքական
10:30
09.06.22
176

ՔՊ որ պատգամավորներն են «վոյաժների» մեկնել

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները նորից «վոյաժների» են մեկնել: Այս անգամ նաև իրենց օգնականների՝ աշխարհ տեսնելու մասին էլ են մտածել ու Սանկտ Պետերբուրգ նրանց հետ ուղևորվել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական միջխորհրդարանական համաժողովի և ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 8-11-ը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք են մեկնել ՔՊ-ական պատգամավորներ Արեն Մկրտչյանը, Էմմա Պալյանն ու Լիլիթ Մինասյանը:

Օգնականներից Պետերբուրգ կմեկնեն ԱԺ նախագահի ու ԱԺ նախագահի տեղակալի օգնականներ Աշխեն Հայրապետյանը, Գրետա Զորունցը, ԱԺ նախագահի տեղակալի գրասենյակի փորձագետ Անահիտ Աճեմյանը, ԱԺ նախագահի գրասենյակի գործավար Լիանա Բաբաջանյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Հայկազ Նասիբյանը, խմբակցության փորձագետ Նատալյա Սինորյանը (նախկինում՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական) ու ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի օգնական Աշխեն Չալիկյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։