Լրահոս
Քաղաքական
21:18
11.12.24
363

ՔՊ-ականները հեռացրեցին Հակոբ Ասլանյանին խմբակցությունից

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին հեռացրել են ՔՊ խմբակցությունից: Այդ մասին հայտնեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Պարոն Ասլանյանը կուսացության և խմբակցության կարգերը խախտելու պատճառով քիչ առաջ խմբակցության որոշմամբ հեռացվեց՝ հայտնի հանգամանքներով պայմանավորված։

Հայտնի է՝ պարոն Աղազարյանը արտահոսքեր էր կազմակերպում խմբակցությունից, ինչն ապացուցված է փաստերով, և ցանկացած դրվագ, որով որևէ մեկը կպաշտպանի այդ պրոցեսը, բնականաբար, պետք է արժանանար այս ճակատագրին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր նա հայտարարել էր, որ դադարեցնում է իր համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ եւ մեկ ամսով նիստերին չի մասնակցի: Ժամեր անց պատգամավորը փոշմանել էր եւ հայտարարություն էր տարածել, որ վերադառնում է խմբակցություն: